ContactsEnglish versionRussian version
Գլխավոր Նախագահ Վարչություն Գործունեություն Ծրագրեր Նյութեր
Արտաքին հարաբերություններ
Նորություններ
Ֆոտոարխիվ
Նորություններ

05.03.2010
Հայաստանի առաջադիմական կուսակցությունը. Մենք մտահոգված ենք բանաձևի ընդունման առիթով թուրքական կողմի արձագանքներից





Հայաստանի առաջադիմական կուսակցությունը ողջունում է ԱՄՆ Կոգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձևի ընդունումը: Կիսելով բոլոր մտահոգությունները, որ հետագա գործընթացներում ԱՄՆ ...

24.02.2010
ՈՐՈՇՈՒՄ
Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին
«23» 02.2010թ. ք. Երևան
ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի ՔՎ Կենտրոնականի քննչական բաժնի քննիչ` Ա. Ս. Մխիթարյանս, վերանայելով ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնից ստացված նյութերը.
ՊԱՐԶԵՑԻ...


Ծրագրեր

    Հայաստանի Առաջադիմական Կուսակցության գործունեության գլխավոր նպատակը հայ ժողովրդի ազգային գերագույն շահն է` անկախ ու հզոր ժողովրդավարական պետության լիարժեք կառուցում: Կուսակցությունը, հիմք ընդունելով համազգային շահերն ու նպատակները, գերխնդիր է համարում Հայոց պետության ամրապնդումն ու հզորացումը. նրա շուրջ համայն հայության համախմբումը:


Պետական քաղաքականություն

    Կուսակցությունը գտնում է, որ ազգի նպատակներն իրականացվում են պետական, քաղաքական-տնտեսական կառույցներով, բանակով, կրթական, գիտական ու մշակութային համակարգերով: Կուսակցությունը պետության ուժը տեսնում է ժողովրդի միասնության մեջ:
     Պետության խնդիրն է նոր հասարակական-տնտեսական հարաբերությունների ձևավորման գործում իրականացնել ակտիվ պետական կառավարում, ինչպես նաև նախադրյալներ ստեղծել հասարակական, քաղաքական ու տնտեսական հարաբերությունների կայունացման ու ամրապնդման համար: Այն պետք է ապահովի իր քաղաքացիների անձի, սեփականության բոլոր ձևերի անձեռնմխելիությանը, նրանց իրավահավասարությանը, մերժի հասարակության որևե խմբի նկատմամբ ցանկացած առանձնաշնորհ և դառնա քաղաքացիական իրավունքների ազատության երաշխավորը:
     Անհրաժեշտ է ապահովել ժողովրդի անմիջական մասնակցությունը կառավարման նարկայացուցչական մարմինների, ժողովրդավարական կառույցների ձևավորմանը:
     Հայաստանի Հանրապետության մեջ գերագույն իշխանությունը ժողովրդի ազատ արտահայտված կամքն է, որն իրականացվելու է ազատ ընտրություննրով ստեղծված ժողովրդի ներկայացուցչական մարմինների գործունեությամբ:
     Ազգային պետության օրենքները պետք է բխեն ազգային ազգային արժեքների համակարգից:
     Պետությունն իր գործունեությունը պետք է նպատակաուղղի անհատի համար արժանավայել գոյության պայմաններ ստեղծելու և նրա իրավունքների պաշտպանության ապահովմանը: Միաժամանակ այն պետք է երաշխավորի Հայաստանի քաղաքացու, հայ մարդու անվտանգությունը, արժանապատվությունն ու ազատությունները և նպաստի անհատի կարողությունների լիարժեք դրսևորմանը:
     Անհրաժեշտ է հնարավորին չափ ապակենտրոնացնել վարչական համակարգը, առավելագույն ինքնուրույնությամբ օժտել տեղական իշխանության մարմիններին:
     Հայաստանի Առաջադիմական Կուսակցության իր պետական քաղաքականության հիմքում դնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրունն ու օրենսդրությունը և այն սկզբունքները, որոնք բխում են հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության շահերից: Կուսակցությունը համարում է, որ Սահմանադրության դրույթները, օրենսդրությունը, օրենքներն ու նորմատիվ ակտերը, անկախ ընդունման ժամկետներից, անձեռնմխելի են և պետք է հուսալիորեն պաշտպանվեն ու ապահովեն Հայաստանի Հանրապետության այլ պետություններից և կառույցներից քաղաքական, տնտեսական ու հոգևոր անկախությունը:


Տնտեսական քաղաքականություն

    Հայաստանի Առաջադիմական Կուսակցությունն իր տնտեսական քաղաքականության գլխավոր նպատակն է համարում այնպիսի հզոր տնտեսական համակարգի ու տնտեսական կառուցվածքների փոխկապված ամբողջության ստեղծումը, որոնցում իշխողը Հայաստանի ու հայ ժողովրդի ազգային շահն է: Ձգտում է տնտեսական հարաբերությունները կառուցել կարգավորող շուկայական հարաբերությունների հիմքի վրա` աստիճանաբար անցում կատարելով լիարժեք շուկայական հարաբերությունների, սեփականության բոլոր ձևերի համար ստեղծելով ազատ և ինքնուրույն գործելու հավասար պայմաններ:
     Կուսակցությունը պետության դերը տեսնում է տնտեսության բոլոր ձևերի գործունեությունը կարգավորող ու խթանող իրավական դաշտի մշակմամբ, մասնավոր ոլորտում հակամենաշնորհային տնտեսական քաղաքականության ապահովման մեջ:
     Կուսակցությունը հասարակության զարգացման ուղին տեսնում է բարձր արտադրական և սոցիալական առավել պաշտպանվածություն ապահովող հասարակական-տնտեսական կենսունակ գոյաձևերի կիրառման մեջ, որոնք կգործեն հօգուտ զարգացած շուկայական հարաբերությունների և անհատի պետականորեն հովանավորվող սոցիալական պաշտպանվածության:
     Արդյունաբերության զարգացման, արտահանման աճի, գյուղատնտեսության, ագրոարդյունաբերության առաջխաղացման և հարկային քաղաքականության տարբերակվածության ու ճկունության միջոցով է կուսակցությունը պատկերացնում տնտեսության կայունացմանն ուղղված քայլերի կատարումը:


Սոցիալական քաղաքականություն

    Հայաստանի Առաջադիմական Կուսակցությունը գտնում է, որ սոցիալական արդարության համակարգի ձևավորումը, առողջապահության և սոցիալական պաշտպանության համակարգերը համապետական հոգացության բնագավառներ են: Որևէ իրավիճակ պետությանը չի ազատում բնակչության նկատմամբ սոցիալական պարտականությունների կատարումից:
     Կուսակցությունը իր արջև խնդիր է դնում ապահովել անհատի սոցիալական պաշտպանվածությունը, ստեղծել երաշխիքներ նրա մտավոր ու ֆիզիկական կարողությունների դրսեվորման, աշխատանքի վարձատրության, բնակչության զբաղվածության ապահովման, գործազրկություն ու արտագաղտը կանխելու ծրագրի մշակման և իրագործման համար: Մարդու աշխատանքի իրավունքի լիակատար ապահովման համար անհրաժեշտ է ստեղծել օրենսդրական համապատասխան հիմք երաշխավորելով մարդու և իրա ընտանիքի կենսագործունեությանը արժանավայել վարձատրություն: Աշխատատեղերի ստեղծման, ազգային եկամտի արդարացի բաշխումով պետության կողմից քաղաքացին կհասնի բարեկեցիկ կյանք:


Գիտություն, կրթություն, մշակույթ

    Հայաստանի Առաջադիմական Կուսակցությունը, որպես տնտեսական կառուցվածքի վերափոխման հիմնական տարր և արտադրողական ուժ անհրաժեշտ է համարում մշակել Հայաստանի Հանրապետության գիտական համակարգի վերականգնման ու զարգացման համալիր ծրագիր, որը կներառի գիտատեխնիկական առաջընթացի հիմնական պայմանները, կապահովի կապը հիմնարար և կիրառական գիտությունների, գիտության ու արտադրության միջև, կնպաստի գիտնականի հեղինակության և նյութական վիճակի վերականգնմանը, այդ բնագավառում պետական ֆինանսական և ներդրումային քաղաքականության հստակեցմանը, գիտական նվաճումների անհրաժեշտ գնահատմանն ու խրախուսմանը և ազգային կրթական համակարգի բարելավմանը:
     Կարևոր է կրթական համակարգում ծավալել աշակերտների և ուսանողների իրական մասնագիտական կողմնորոշում՜ առանձնահատուկ ուշադրության կենտրունում պահելով աշխատանքային դաստիարակության դասերը: Կրթագիտական համակարգի բարեփոխման, ազգի մտավոր կարողության պահպանման ու զարգացման համար առանձնակի նշանակություն ունի համակարգի մանկավարժական և օժանդակ անձնակազմի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը:
     Պետությունը Հայրենիքում և Սփյուռքում բոլոր միջոցներով պետք է սատարի հայկական մշակույթի զարգացումը, ազգին զերծ պահի օտար մշակութային և գաղափարական ոտնձգություններից, ստեղծելով պայմաններ սերունդներին բազմակողմանի գիտելիքներ հաղորդելու համար: Գիտությունն ու մշակույթը պետք է ծառայեն ազգի հոգևոր ու նյութական ժառանգության պահպանմանն ու զարգացմանը:

     2007թ-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայաստանի Առաջադիմական Կուսակցությունը ընտրողներին ներկայացրել էր նախընտրական ծրագիր, որում ընդգծվում էին այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք ՀԱԿ խմբակցությունը պատրաստվում էր առաջնային կերպով ներկայացնել խորհրդարան մուտք գործելուց հետո: Դրանք են.
    1. Բարոյական վնասի հատուցման մասին օրենքի նախագիծ.
    2. Հանրային սպասարկումների մասին օրենքի նախագիծ.
    3. Բազմաբնակարան շենքերից գիշերային ակումբները տեղափոխելու մասին օրենքի նախագիծ.
    4. Մասնավոր խուզարկուական գործունեության և անվտանգության ծառայության մասին օրենքի նախագիծ.
    5. Կուսակցությունների մասին օրենքում փոփոխությունների նախագիծ.
    6. ՀՀ ԱԺ Կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագիծ.
    7. Քաղաքացիական ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագիծ.
Նեկայումս մշակվում են մի շարք այլ նախագծեր հետագայում դրանք ներկայացնելու նպատակով:

Besucherzahler blackpeoplemeet.com
счетчик для сайта

2008թ. Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է «Վարդանյան» դիզայն ստուդիայում